Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ Սահակաշվիլին երկրում չէ
copy image url

Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ Սահակաշվիլին երկրում չէ

Արտաքին 3 տարի առաջ - 12:33 01-10-2021

Վրաստանում իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրի նախկին նախագահը Բաթումիում չէ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սահակաշվիլին Բաթումիում չէ: Միխայիլ Սահակաշվիլիի տեսահոլովակը Վրաստանում չի ձայնագրվել»,- ասել է Կոբախիձեն:




Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ներկայիս ղեկավար Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել էր Վրաստան ժամանելու մասին: Ընդ որում, երկրի ՆԳՆ-ից հաղորդել են, որ քաղաքական գործիչը չի հատել պետական ​​սահմանը:

Սեպտեմբերի 28-ին Սահակաշվիլին հայտարարել էր, որ դեպի Թբիլիսի հոկտեմբերի 2-ի չվերթի տոմս է գնել: Այս օրը երկրում պետք է անցկացվեն ՏԻՄ ընտրություններ:

Վրաստանում նախկին նախագահը հեռակա կարգով մեղավոր է ճանաչվել մի քանի քրեական գործերով, իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ վերադառնալու դեպքում Սահակաշվիլին կհայտնվի բանտում:

Ձեզ գուցե հետաքրքրի