Guardian-ը բացահայտել է Թրամփի իրական վերաբերմունքը Մակրոնի և Ջոնսոնի նկատմամբ
copy image url

Guardian-ը բացահայտել է Թրամփի իրական վերաբերմունքը Մակրոնի և Ջոնսոնի նկատմամբ

Արտաքին 3 տարի առաջ - 09:23 01-10-2021

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի դեպքում ակնհայտորեն նախընտրում էր վերջինիս ընկերակցությունը, գրում է The Guardian-ը՝ հղում անելով Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմի գրքին:

Դոնալդ Թրամփը Մակրոնին որպես «փալաս» էր ընկալում, իսկ Ջոնսոնը նրան դուր էր գալիս: Մեծ Բրիտանիայի վարչապետն այն սակավաթիվ եվրոպական առաջնորդներից էր, որին Թրամփը լավ էր վերաբերվում: Գրիշեմը գրել է, որ Ջոնսոնն ակնհայտ արտաքին նմանություն ունի Թրամփի հետ:

Գրիշեմը նաև հիշել է, թե ինչպես էին մի անգամ Թրամփն ու Ջոնսոնը երկար քննարկում ավստրալական կենգուրուներին, իսկ մյուս անգամ՝ օգտագործելով ֆիզիոլոգիայի վերաբերյալ իրենց ոչ խորը գիտելիքները՝ փորձում էին պարզել, թե ինչ է լեղապարկը և ինչի համար է այն:

Դոնալդ Թրամփի շրջապատում Գրիշեմի գիրքը բացասաբար են ընդունել, այն անվանելով ամերիկյան պետության նախկին ղեկավարի անվան հաշվին գումար վաստակելու ողորմելի փորձ:

Ամենից շատ դիտված