Կիմ Չեն Ընը բարձրացրել է սիրելի քրոջ պաշտոնը
copy image url

Կիմ Չեն Ընը բարձրացրել է սիրելի քրոջ պաշտոնը

Արտաքին 3 տարի առաջ - 14:57 30-09-2021

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ազդեցիկ քույրը՝ 34-ամյա Կիմ Յո Չժոն, նշանակվել է Պետական ​​հարցերի հանձնաժողովի պաշտոնում, հաղորդում է Daily Mail-ը: Հյուսիսային Կորեայի խորհրդարանը հաստատել է դա՝ միաժամանակ պաշտոններից հեռացնելով Հանձնաժողովի առնվազն ինը անդամների:

Նշանակումը զետեղվել է հյուսիսկորեական կիսապաշտոնական «Ռոդոնգ Սինմուն» թերթում, որում հայտնվել է Կիմ Յո Չժոնի դիմանկարը՝ ութ այլ նոր պաշտոնյաների հետ միասին:

Հարկ է նշել, որ շատերը կանխատեսում են Հյուսիսային Կորեայի առաջնորդի պաշտոնը երկրի ղեկավարի քրոջը, երբ նրա եղբայրը հեռանա գործերից:

Ամենից շատ դիտված