Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող միլիոնավոր սմարթֆոններ, ինչպես նաև Windows համակարգիչներ կզրկվեն կայքեր այցելելու հնարավորությունից: Կարելի է ասել, որ դրանք փաստացի կանջատվեն համացանցից:
Ըստ TechCrunch-ի, սմարթֆոնների, պլանշետների և համակարգիչների մեծ մասում օգտագործվում է Let's Encrypt կենտրոնի կողմից տրված IdentTrust DST Root CA X3 արմատային վկայագիրը:
Այս վկայագիրն ապահովում է կայքերի և սարքերի միջև տվյալների կոդավորումը: Այն անհրաժեշտ է տեղեկատվությունը գաղտնալսումից պաշտպանելու համար:
Դրա գործողության ժամկետը սպառվում է այս տարվա սեպտեմբերի 30-ին: Պատճառները չեն բացատրվում:
Խնդիրը լուծելու համար, եթե այն ծագել է հնացած օպերացիոն համակարգերում, օգտատերերը պետք է թարմացնեն այն: Այնուհետև հնացած IdentTrust DST Root CA X3-ը կփոխարինվի նոր ISRG Root X1-ով: Այս արձանագրությունն ուժի մեջ է մինչև 2035թ.-ը:
Կարելի է նաև օգտագործել Firefox 50 զննարկիչը կամ ավելի թարմ տարբերակ, քանի որ այն արմատային վկայագրերի պահպանման իր սեփական պահեստն ունի և կողմնակի չի օգտագործում: