Կրեմլը՝ Պուտինի և Էրդողանի վաղը կայանալիք բանակցությունների թեմաների մասին
copy image url

Կրեմլը՝ Պուտինի և Էրդողանի վաղը կայանալիք բանակցությունների թեմաների մասին

Արտաքին 3 տարի առաջ - 16:43 28-09-2021

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, թե ինչ թեմաներ են քննարկելու Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը առաջիկա բանակցություններում: Երկու երկրների առաջնորդների հանդիպումը տեղի կունենա Սոչիում վաղը՝ սեպտեմբերի 29-ին:

Մամուլի ծառայության տվյալներով՝ օրակարգում կլինեն երկկողմ հարաբերությունները և Ռուսաստանի ու Թուրքիայի միջև առևտրատնտեսական համագործակցությունը: Բացի դրանից, Պուտինն ու Էրդողանը կշոշափեն սուր միջազգային հարցեր:

«Կանցկացվի նաև կարծիքների հանգամանալից փոխանակում արդիական միջազգային հարցերի շուրջ՝ ներառյալ Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում իրավիճակի զարգացումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Թուրքական մամուլը ենթադրում էր, որ խոսք կարող է լինել նաև Թուրքիայի կողմից ռուսական սպառազինություն գնելու մասին: