«Թվինինգ»-ի միջազգային բաղադրիչի ղեկավար Սեսիլիա Ուներամն իր փորձն է ներկայացրել հայ կին հրշեջ-փրկարարներին
copy image url

«Թվինինգ»-ի միջազգային բաղադրիչի ղեկավար Սեսիլիա Ուներամն իր փորձն է ներկայացրել հայ կին հրշեջ-փրկարարներին

Ներքին 3 տարի առաջ - 22:34 27-09-2021

Եվրոպական միության «Թվինինգ» ծրագրի ներկայացուցիչներն այցելել են Արարատի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություններ: «Թվինինգ»-ի միջազգային բաղադրիչի ղեկավար Սեսիլիա Ուներամը Եղեգնաձորում իր փորձն է ներկայացրել հայ կին հրշեջ-փրկարարներին, պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Հանդիպմանը ներկա են եղել Արարատի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի տարբեր հրշեջ փրկարարական ջոկատներում ծառայող կանայք:

Ըստ աղբյուրի՝ նախաձեռնության հեղինակն Արտակարգ իրավիճակների նախարարությունն է:

Նշվում է, որ հանդիպումներ են նախատեսված նաև մյուս մարզերի և Երևանի կին հրշեջ-փրկարարների հետ:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի