Կրեմլը հայտարարել է, որ Ղրիմի մասին Էրդողանի հայտարարությունների «տհաճ հետք են թողել»
copy image url

Կրեմլը հայտարարել է, որ Ղրիմի մասին Էրդողանի հայտարարությունների «տհաճ հետք են թողել»

Արտաքին 3 տարի առաջ - 17:27 26-09-2021

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է «Մոսկվա-Կրեմլ-Պուտին» շրագրի շրջանակներում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունները։

«Այս իրավիճակում, հավանաբար, մի փոքր, այսպես ասած, տհաճ հետք թողեց», - ասել է Պեսկովը՝ նշելով, որ հայտարարությունն արվել է Էրդողանի՝ Ռուսաստան կատարելիք այցի նախապատրաստման օրերին:

Նա միաժամանակ նշել է, որ Էրդողանի դիրքորոշումը քաջ հայտնի է, և դա չի խաթարի Վլադիմիր Պուտինի հետ հաջող և բովանդակալից բանակցությունների հեռանկարները:

Պեսկովը նաեւ նշել է, որ Թուրքիայում կան շատ մարդիկ, ովքեր բուռն ազգայնականներ են եւ Ղրիմը համարում են թուրքական:

«Բայց, փառք Աստծո, այս ազգայնականներն իշխանության մեջ չեն: Եվ, փառք Աստծո, Թուրքիայի պարոն նախագահը չի կիսում նրանց տեսակետը», - հավելել է Պեսկովը:

Ամենից շատ դիտված