Եթե Արմեն Չարչյանի առողջությանը որևէ վնաս լինի, պատասխանատվությունը դատավորն է կրելու. Ղազինյան
copy image url

Եթե Արմեն Չարչյանի առողջությանը որևէ վնաս լինի, պատասխանատվությունը դատավորն է կրելու. Ղազինյան

Ներքին 3 տարի առաջ - 23:42 25-09-2021

Արմեն Չարչյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատարանի որոշումն ուներ քաղաքական պատվեր. մերժել, թույլ չտալ՝ հղում անելով փորձագիտական կառույցի եզրակացության բացակայության վրա: Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Պատգամավորի խոսքով դատարանը պարտավոր էր անմիջապես բավարարել միջնորդությունը և փոխել Արմեն Չարչյանի խափանման միջոցը.

«Մարդու առողջությունը և կյանքը բացարձակ արժեք են: Այստեղ չեն դնում, քննարկում, որ չունենք հավաստի փաստեր: Կասկած ունես, բավարար է այդքանը: Չպետք է սպասեն, որ 2 ամիս ինչ-որ փորձագետներ ինչ-որ բան ուսումնասիրեն և հետո գան, ասեն, որ այո անհամատեղելի է կալանքը: Եթե պարզվի, որ իրոք անհամատեղելի է, ո՞վ է կրելու պատասխանատվություն անհամատեղելի առողջական խնդիր ունեցող մարդուն 2-3 ամիս կալանքի տակ պահելու համար»,-ասաց Արթուր Ղազինյանը:

Վերջինս նշեց, որ եթե պարզվի՝ Արմեն Չարչյանի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ, ապա պատգամավորի խոսքով դատավորը պետք է կարգապահական պատասխանատվության ենթարկվի:

«Եթե Արմեն Չարչյանի առողջությանը որևէ վնաս լինի, դրա պատասխանատվությունը կրելու է դատարանը, դատավորը, որն այս որոշումը կայացրել է»,-ասաց Արթուր Ղազինյանը: