ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Իսրայելին «Երկաթե գմբեթի» համար
copy image url

ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Իսրայելին «Երկաթե գմբեթի» համար

Արտաքին 3 տարի առաջ - 12:19 25-09-2021

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի հավանություն է տվել Իսրայելին 1 միլիարդ դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ առանձին օրինագծին՝ «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի համար անհրաժեշտ հրթիռների գնման համար, հաղորդում է The Hill-ը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Ըստ պարբերականի, օրինագծին կողմ է քվեարկել 420 կոնգրեսական, դեմ՝ 9-ը:

«Քանի որ մենք շարունակում ենք հանդես գալ «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքի վրա հիմնված խաղաղ կարգավորման օգտին՝ հանուն անվտանգության, հույսի և հնարավորության թե՛ իսրայելցիների, և թե՛ պաղեստինցիների համար, մենք ակտիվորեն, վճռականորեն, առանց վարանելու պաշտպանելու ենք ահաբեկչությունից Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը»,- ասել է Ներկայացուցիչների պալատի մեծամասնության առաջնորդ Սթենի Հոյերը:

Այնուամենայնիվ, Պալատի որոշ անդամներ դեմ են եղել «Երկաթե գմբեթի» ֆինանսավորմանը: Դեմոկրատ Ռաշիդա Թլայբը, որը ծնվել է պաղեստինցի ներգաղթյալների ընտանիքում, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «չի կարող խոսել միայն իսրայելցիների անվտանգության ապահովման մասին, երբ պաղեստինցիներն ապրում են ազգային խտրականության կոշտ համակարգի պայմաններում»:

«Մենք պետք է խոսենք նաև Իսրայելի հարձակումներից պաղեստինցիների անվտանգության ասպահովման անհրաժեշտության մասին»,- պարբերականը մեջբերել է Թլեյբի խոսքերը:

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին