Վրաստանը չի ճանաչում Ղրիմում անցկացված ՌԴ Պետդումայի ընտրությունները
copy image url

Վրաստանը չի ճանաչում Ղրիմում անցկացված ՌԴ Պետդումայի ընտրությունները

Արտաքին 3 տարի առաջ - 17:09 21-09-2021

Վրաստանի իշխանությունները չեն ճանաչում Ղրիմում և Սևաստոպոլում անցկացված Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ընտրությունների արդյունքները: Այս մասին ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Թբիլիսին ընդգծում է, որ քվեարկությունը տեղի է ունեցել միջազգային իրավունքի և Ուկրաինայի օրենսդրության կոպիտ խախտումներով, գրում է ՍՈՎԱ-ն:

«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի բռնակցումը և հետևաբար չի ճանաչում խորհրդարանական ընտրությունները, որ կայացել են Ղրիմում և Սևաստոպոլ քաղաքում 2021 թվականի սեպտեմբերի 17-19-ը»,- ասված է հայտարարության մեջ:

ԱԳՆ-ն կրկնել է, որ Վրաստանը վերահաստատում է իր անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

Ամենից շատ դիտված