ԿՀՎ-ի բարձրաստիճան պաշտոնյայի մոտ «հավայան համախտանիշի» ախտանշաններ են հայտնաբերվել. CNN
copy image url

ԿՀՎ-ի բարձրաստիճան պաշտոնյայի մոտ «հավայան համախտանիշի» ախտանշաններ են հայտնաբերվել. CNN

Արտաքին 3 տարի առաջ - 13:27 21-09-2021

ԿՀՎ տնօրեն Բիլ Բերնսի թիմի անդամը Հնդկաստան կատարած ուղևորության ժամանակ բողոքել է վատ ինքնազգացողությունից, որը հիշեցրել է այսպես կոչված «հավայան համախտանիշը»: Այս մասին հաղորդել է CNN-ը՝ իրազեկ աղբյուրներին հղումով:

Հեռուստաալիքի տվյալներով, ԿՀՎ-ն միջադեպի մեջ Բերնսին ուղղված ուղերձ է տեսնում, որը ցույց է տալիս, որ ոչ ոք պաշտպանված չէ «հավայան համախտանիշից»:

Լրագրողները նշում են, որ ամերիկյան իշխանությունները ծայրահեղ անհանգստացած են կատարվածից. հարձակում ծրագրելու համար անհրաժեշտ էր իմանալ հետախուզական վարչության ղեկավարի ժամանակացույցը, որը քչերին է հայտնի:

Ավելի վաղ «հավայան համախտանիշ» էր հայտնաբերվել ԱՄՆ դիվանագետների մոտ Գերմանիայում:

Ամերիկյան դեսպանատների աշխատակիցների շրջանում «հավայան համախտանիշ» բազմիցս է նկատվել: Նրանք բողոքում էին գլխապտույտից, գլխի աղմուկից, թրթռումից, սրտխառնոցից, տեսողության և ճանաչողական գործառույթների հետ կապված խնդիրներից:

2020թ.-ի վերջին ԱՄՆ Գիտությունների, ճարտարագիտության և բժշկության ազգային ակադեմիան զեկույց է հրապարակել, համաձայն որի՝ ամերիկացի դիվանագետների առողջական խնդիրների պատճառը ուղղորդված ռադիոհաճախականության ազդեցությունն էր:

Ամենից շատ դիտված