Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին օրերս հոպիտալացվել է թոքաբորբով: Այս մասին հաղորդվել է Եվրախորհրդարանի կայքում:
«Եվրախորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլին չորեքշաբթի, սեպտեմբերի 15-ին, տեղափոխվել է Ստրասբուրգի հիվանդանոց»,- ասվում է նրա մամուլի քարտուղար Ռոբերտո Կուիլոյի հայտարարության մեջ:
Նրա խոսքով, բժիշկները Սասոլիի մոտ ախտորոշել են թոքաբորբ և անմիջապես սկսել բուժումը: Այժմ Եվրախորհրդարանի նախագահի վիճակը լավ է: