Պերմի համալսարանում հրաձգության կազմակերպիչը դիմադրություն է ցույց տվել և վիրավորվել է
copy image url

Պերմի համալսարանում հրաձգության կազմակերպիչը դիմադրություն է ցույց տվել և վիրավորվել է

Արտաքին 3 տարի առաջ - 18:17 20-09-2021

Պերմի համալսարանում հրաձգության կազմակերպիչը հիվանդանոցում է, նա ողջ է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով Քննչական կոմիտեի տվյալները:

Ինչպես հաղորդել է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, հարձակվողը դիմադրություն է ցույց տվել ձերբակավելիս, նա վիրավորվել է: Ներկայումս նա գտնվում է հիվանդանոցում:

«Քննությամբ հավաքվում են կասկածյալի վերաբերյալ բնութագրական նյութեր: Հայտնի է, որ նա ատրճանակը ձեռք է բերել այս տարվա մայիսին»,- ասել է Պետրենկոն:

Ամենից շատ դիտված