COVID-19-ը՝ Վրաստանում. 662 նոր դեպք, 34 մահ
copy image url

COVID-19-ը՝ Վրաստանում. 662 նոր դեպք, 34 մահ

Արտաքին 3 տարի առաջ - 16:22 20-09-2021

Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից մահացել է ևս 34 պացիենտ: Համավարակի ընթացքում COVID-19-ի զոհերի թիվը հասել է 8575-ի:

Մեկ օրում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք: Նախօրեին կատարվել է 12.503 թեստ. ՊՇՌ թեստեր՝ 5591, հակագենի արագ թեստեր՝ 6912:

Առողջացել է ևս 3534 պացիենտ: Երկրում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 595.926, ապաքինվածներինը՝ 563.530: