Հաստատվել է կորոնավիրուսի 507 նոր դեպք, 14 մահ
copy image url

Հաստատվել է կորոնավիրուսի 507 նոր դեպք, 14 մահ

Ներքին 3 տարի առաջ - 15:33 19-09-2021

Հայաստանում սեպտեմբերի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 253.600 դեպք, որոնցից 236.088-ն՝ առողջացման, 5131-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 11.190 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1.651.454 թեստավորում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, սեպտեմբերի 18-ին կատարվել է 5436 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 507 նոր դեպք: Գրանցվել է առողջացման 489, մահվան 14 նոր դեպք:

Նույն օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1191 է: