Բրիտանացի պատգամավորները Ջոնսոնին մեղադրել են ազգային անվտանգությունն անտեսելու մեջ
copy image url

Բրիտանացի պատգամավորները Ջոնսոնին մեղադրել են ազգային անվտանգությունն անտեսելու մեջ

Արտաքին 3 տարի առաջ - 13:26 19-09-2021

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորները վարչապետ Բորիս Ջոնսոնին մեղադրել են ազգային անվտանգության խնդիրներն անտեսելու մեջ: Նրանք ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ գործող կառավարությունն ի վիճակի չէ միանգամից հաղթահարել մեկից ավելի ճգնաժամեր: Քաղաքական գործիչներն իրենց կարծիքը շարադրել են Ազգային անվտանգության ռազմավարության համատեղ հանձնաժողովի զեկույցում:

Մասնավորապես, պատգամավորները ուշադրություն են հրավիրել այն ​​փաստի վրա, որ համավարակի պատճառով Ազգային անվտանգության խորհուրդը սկսել է նիստերն անկանոն հրավիրել: Հետևաբար, բազմաթիվ խնդիրների լուծումն իմպրովիզացիա է: Զեկույցի հեղինակների կարծիքով, նման՝ իրավիճակից ելնելով հրավիրված նիստերը, մեծ սխալ են:

Որպես համակարգային թերության օրինակ խորհրդարանականները նշել են վերջերս Աֆղանստանից Մեծ Բրիտանիայի քաղաքացիների և 20 տարիների ընթացքում արևմտյան ռազմական արշավին աջակցած աֆղանստանցիների տարհանումը: Այս իրավիճակը, ընդգծում են փաստաթղթի հեղինակները, ցույց տվեց, որ կառավարությունն «ի վիճակի չէ ազգային անվտանգության հետ կապված երկու ճգնաժամ լուծել միաժամանակ»:

Ամենից շատ դիտված