Ադրբեջանցիները սեպտեմբերի 17-ին 3 անգամ գնդակոծել են հայկական դիրքերը․ կան վիրավորներ
copy image url

Ադրբեջանցիները սեպտեմբերի 17-ին 3 անգամ գնդակոծել են հայկական դիրքերը․ կան վիրավորներ

Ներքին 3 տարի առաջ - 23:38 18-09-2021

Սեպտեմբերի 17-ին Շուշիի շրջանում 3 անգամ գնդակոծվել են հայկական դիրքերը։ Հայկական կողմից կա 2 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հայկական կողմի տեղեկատվության համաձայն՝ կրակոցները եղել են Ադրբեջանի զինված ուժերի դիրքերից։ Գնդակոծության հետևանքով վիրավորվել են Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների երկու զինծառայողներ: Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից քննություն է անցկացվում երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ»,–նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` երեկ` սեպտեմբերի 17–ին, ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Արցախի սահմանին ադրբեջանական զինուժը կրակ է բացել. հայկական կողմն ունի մեկ վիրավոր։

Ամենից շատ դիտված