Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի սեպտեմբերի 16-ի կարգադրությամբ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ Ազգային ժողովի պատգամավորներին վճարվել է պարգևավճար:
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել էր, որ գումարն ուղղելու է պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների լուծմանը։
Խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը այսօր ստացած պարգևավճարը փոխանցել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։