Չինաստանում սահմանափակող միջոցների պատճառով դպրոցականների տեսողությունը զանգվածաբար վատթարացել է
copy image url

Չինաստանում սահմանափակող միջոցների պատճառով դպրոցականների տեսողությունը զանգվածաբար վատթարացել է

Արտաքին 3 տարի առաջ - 15:27 17-09-2021

Չինաստանում կորոնավիրուսի համավարակի ժամանակ խիստ սահմանափակող միջոցառումների պատճառով նկատելիորեն աճել է տեսողության խնդիրներով տառապող դպրոցականների թիվը: Այս մասին հաղորդվում է Գուանչժոուի համալսարանի հետազոտության մեջ, որը հրապարակվել է JAMA Ophthalmology բժշկական ամսագրի կայքում:

Ընդհանուր առմամբ փորձագետներն ուսումնասիրել են 2-3-րդ դասարանցի 2114 դպրոցականների առողջական վիճակը: Գիտնականների տվյալներով, նրանց թվում կարճատեսության ախտորոշման հաճախականությունը երկու անգամ ավելացել է 2019 թվականի նոյեմբեր-դեկտեմբերից 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում՝ 2018-2019 թվականների նույն ժամանակահատվածի համեմատ:

Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ դպրոցականներն անցել են հեռավար ուսուցման, ինչի պատճառով նրանք քիչ են եղել մաքուր օդում և շատ ժամանակ են անցկացրել համակարգիչների առաջ: Միևնույն ժամանակ, մասնագետները նշել են, որ այս շրջանում երեխաների շրջանում կարճատեսության զարգացումը հետագա ուսումնասիրություններ է պահանջում: