Պոլսահայ երգչուհի Սիբիլի «Ավրորայի աղոթքը» նվիրվել է պատերազմում որբացած երեխաներին (տեսահոլովակ)

Ներքին 3 տարի առաջ - 19:59 16-09-2021

Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են պոլսահայ հայտնի երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուի նոր երգին և տեսահոլովակին, որը կոչվում է «Ավրորայի աղոթքը»։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

«Պոլսահայ արվեստագետ Սիբիլն «Ավրորայի աղոթքը» նվիրել է բոլոր պատերազմներում որբացած երեխաներին»․ թուրքական լրատավակայքերի այս և այլ շեշտադրմամբ հրապարակումներում նշվել է, որ Սիբիլի նոր երգն իր շուրջն է համախմբել երաժշտասերներին։

Ստամբուլում ապրող և ստեղծագործող երգչուհի Սիբիլն «Ավրորայի աղոթքը» երգը երաժշտասերների դատին է հանձնել սեպտեմբերի 10-ին։ Երգի հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է, իսկ տեսահոլովակը նկարահանվել է Հրանտ Մովսիսյանի ռեժիսորությամբ։

«Շատ հուզիչ, չափազանց խորն այս ստեղծագործությունը բոլոր պատերազմներում որբացած անմեղ երեխաների համար աղոթք է՝ ուղղված Մարիամ Աստվածածնին»,-այսպես է նկարագրել իր նոր ստեղծագործությունը երգչուհին։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ