Որոտան գյուղի հատվածում ադրբեջանցիները երկու իրանցի վարորդների են ձերբակալել
copy image url

Որոտան գյուղի հատվածում ադրբեջանցիները երկու իրանցի վարորդների են ձերբակալել

Ներքին 3 տարի առաջ - 23:28 15-09-2021

Ադրբեջանական ոստիկանությունը Որոտան գյուղի հատվածում ՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածում, երկու իրանցի բեռնատարների վարորդ է ձերբակալել։ Տեղեկությունները հայտնում են տելեգրամյան ալիքները։

Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ ադրբեջանական կողմը պնդում է, որ վարորդները ցեմենտ են տեղափոխել Ստեփանակերտ։

Ոստիկանությունը նրանց հետ իրականացնում է բացատրական աշխատանքներ և պահանջում է տուգանք վճարել։

Վարորդներին հաջողվել է հեռախոսով հայտնել, որ նրանք ձերբակալված են, որից հետո նրանց հետ կապն ընդհատվել է։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի