ԱՄՆ գիտնականները փորձում են Երկիր վերադարձնել հազարավոր տարիներ առաջ վերացած մամոնտներին
copy image url

ԱՄՆ գիտնականները փորձում են Երկիր վերադարձնել հազարավոր տարիներ առաջ վերացած մամոնտներին

Արտաքին 3 տարի առաջ - 16:19 15-09-2021

Ամերիկյան մի խումբ գիտնականներ և ձեռնարկատերեր, որոնք միավորվել են Colossal ընկերությունում, հայտարարել են բրդոտ մամոնտներին կյանքի վերադարձնելու ծրագրերի մասին: Դրա համար գիտնականները մտադիր են կիրառել գենետիկ ինժեներիայի տեխնոլոգիաներ և օգտագործել մամոնտի ԴՆԹ, որը հանվել է սառեցված կենդանիների մնացորդներից, որոնք մահացել են հազարավոր տարիներ առաջ:

Իր նախագծի զարգացման համար մի քանի առևտրային հովանավորներից առաջին տրանշը՝ 15 մլն դոլար, ստացած ընկերությունը հույս ունի ստեղծել մամոնտի և ասիական փղի հիբրիդ, առավելագույնս մոտ իսկական մամոնտին, որպեսզի այնուհետև այս շքեղ կենդանիներով բնակեցվեն Սիբիրի տարածքները՝ այնպես, ինչպես ժամանակին հաջողվել էր անել ամերիկյան բիզոնների հետ տափաստաններում:

«Սա մեզ համար հսկայական քայլ է»,- մեջբերում է New York Times-ը նախագծի գլխավոր ոգեշնչող, Հարվարդի բժշկական դպրոցի դոկտոր Ջորջ Չերչի խոսքերը, ով վերջին 8 տարիներին համախոհների մի փոքր խմբի հետ միասին հիմնական աշխատանքից ազատ ժամանակն անցկացնում է մամոնտների «վերակենդանացման» տեխնոլոգիաների մշակման համար: «Այժմ մենք բառացիորեն կփոխենք աշխարհը»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված