Ֆարերյան կղզիներում ավանդական որսի ժամանակ սպանվել է մոտ 1500 դելֆին: Այդ մասին հայտնում է դանիական DR հեռուստաալիքը:
Ցնցող միջադեպի մասին հայտնել է Ֆարերյան որսորդների ասոցիացիան: Վերջինիս ներկայացուցիչները կարծում են, որ նման իրադարձությունը կարող է բացասաբար ազդել ամբողջ աշխարհում Ֆարերյան կղզիների հեղինակության վրա:
Կենդանիների սպանդը տեղի է ունեցել կիրակի օրը Ֆարերյան կղզիների հարավ-արեւելքում: Համացանցում են հայտնվել տեսանյութեր, որոնցում երևում են ափին թափված սատկած դելֆինները:
Ֆարերյան որսորդների ասոցիացիայի ղեկավար Օլավուր Սարդարբերգը կարծում է, որ դելֆինների որսի խնդիրը պետք է քննարկվի քաղաքական մակարդակով: Միջադեպը դատապարտել է նաև ֆյորդի պահակախմբի ղեկավարը, որտեղ տեղի է ունեցել դելֆինների կոտորածը, բայց այս դեպքում այնքան էլ պարզ չէ, թե ինչն էր խանգարում նրան և իր ենթականերին կանխել կենդանիների սպանդը: