Չարչյանն է ահազանգել՝ Ձեր հրամանով են իրեն հալածում և հետապնդում. Թագուհի Թովմասյան
copy image url

Չարչյանն է ահազանգել՝ Ձեր հրամանով են իրեն հալածում և հետապնդում. Թագուհի Թովմասյան

Ներքին 3 տարի առաջ - 11:34 14-09-2021

Դուք դատական իշխանությունը դարձրել եք գրպանային, քանի որ դատավորները ձեզ հետ քննարկելով են որոշում կայացնում, ինչն անընդունելի է: ԱԺ հերթական նիստում այսօր Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների վերաբերյալ քննարկման ժամանակ Թագուհի Թովմասյանը, բաց չթողնելով Գագիկ Ջհանգիրյանին հարց տալու հնարավորությունը, մեկնաբանություն խնդրեց վերջինիցս դատական համակարգի անկողմնակալ լինելու վերաբերյալ:

«Դուք կոնկրետ մեղադրանք եք հնչեցնում, ուստի ստիպված եմ բարձրաձայնել մեր մասնավոր զրույցից որոշ մանրամասներ. կալանավորներից մեկն է Ձեզ հայտնել է, որ ես ճնշումներ եմ գործադրել դատավորների վրա կոնկրետ որոշում կայացնելու համար: Չեմ պատկերանում, թե մեկ հոգին ի՞նչ լծակներով է ազդում որևէ դատական գործընթացի վրա, երբ որևէ առանձնահատուկ գործառույթներ և իրավասություններ չունի: Ես նույնպես 1 տարի երեք ամսի 2-րդ և 3-րդ նախագահների ժամանակ հանիրավի անցկացրել եմ բանտում և արդարացվել 12 տարի անց, ինչպե՞ս եք պատկերացնում, որ ես նպաստեմ այդ երևույթի հետագա արմատավորմանը»,- ասաց Ջհանգիրյանը:

Ընդդիմադիր պատգամավորը հաստատեց, որ Արմեն Չարչյանին այցելության ժամանակ Չարչյանն անձամբ է ասել, որ Ջհանգիրյանի ցուցումով են իրեն հալածում և հետապնդում:

Ամենից շատ դիտված