Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցին «Ալ-Քաիդայի» ղեկավարի տեսանյութը տարածվել է համացանցում
copy image url

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցին «Ալ-Քաիդայի» ղեկավարի տեսանյութը տարածվել է համացանցում

Արտաքին 3 տարի առաջ - 21:12 12-09-2021

«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Այման ալ-Զավահիրիի կոչի տեսագրությունը համացանցում է հայտնվել սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների 20-րդ տարելիցին, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով արևմտյան լրատվամիջոցներին:

Տեսանյութում շարժման ղեկավարն ասում է, որ Երուսաղեմը երբեք հրեական չի լինի, և որ ինքը գնահատում է խմբի հարձակումները, այդ թվում՝ Սիրիայում այս տարվա հունվարին կատարվածները:

Բացի դրանից՝ թերթը նշում է, որ ալ-Զավահիրին նշել է նաև Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերման մասին, սակայն չի խոսել թալիբների կողմից դրա գրավման մասին:

Ամենից շատ դիտված