Երևանում մեքենա է պայթել. կան վիրավորներ, ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի
copy image url

Երևանում մեքենա է պայթել. կան վիրավորներ, ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի

Ներքին 3 տարի առաջ - 20:47 12-09-2021

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Դեռևս անհայտ հանգամանքներում, Բաշինջաղյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «15 կվարտալի կալցևոյի» հարևանությամբ, «Գուավա» առևտրի կենտրոնի դիմաց, Nissan Versa մակնիշի ավտոմեքենայում պայթյուն է առաջացել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3 գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Արտակ Սաֆարյանն ու Լևոն Կարապետյանը, ովքեր սահմանազատել են տարածքը և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքությունը:

Ըստ նախնական տեղեկությունների, պայթյունը առաջացել է ավտոմեքենայի գազաբալոնից, որը պարզվում է:

Ամենից շատ դիտված