Լուկաշենկոն խոսել է Ռուսաստանի միջոցով ԵՄ ճնշումների մասին
copy image url

Լուկաշենկոն խոսել է Ռուսաստանի միջոցով ԵՄ ճնշումների մասին

Արտաքին 3 տարի առաջ - 19:53 12-09-2021

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է Ռուսաստանի միջոցով հանրապետության վրա ճնշում գործադրելու Եվրոպական միության փորձերի մասին:

Լուկաշենկոն ընդգծել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը փորձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զանգելու միջոցով ճնշում գործադրել Բելառուսի վրա, որպեսզի վերջինս փոփոխի իր քաղաքականությունը:

Բելառուսի նախագահի խոսքով՝ Պուտինն արձագանքել է՝ ասելով, որ չի կարող դա անել, քանի որ Բելառուսն անկախ պետություն է:

«Նրանք ներս են մտնում, ներեցեք, ինչպես ծեծված շները, ավելին՝ փոքր բաներում՝ սպորտում, մշակույթում, բոլոր ուղղություններով, սկսում են ճնշում գործադրել մեր տղաների վրա: ...Եվ նրանք ցանկանում են, որ իմ վաղեմի ընկերը (Պուտինը) ճնշում գործադրի ինձ վրա: Նա ասել է նրանց (ԵՄ), որ գան Մինսկ և զրուցեն ինձ հետ, ինչպես խոսում են թալիբների հետ»,- ասել է Լուկաշենկոն: