Լուկաշենկոն խոսել է Պորոշենկոյի հետ ունեցած անկեղծ զրույցի մասին
copy image url

Լուկաշենկոն խոսել է Պորոշենկոյի հետ ունեցած անկեղծ զրույցի մասին

Արտաքին 3 տարի առաջ - 22:00 28-05-2021

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է Ուկրաինայի նախկին ղեկավար Պետրո Պորոշենկոյի հետ ունեցած «անկեղծ զրույցի» մասին: Այս մասին հայտնում է «Пул Первого» տելեգրամյան ալիքը:

Ըստ Լուկաշենկոյի՝ Ուկրաինայի նախկին նախագահն իրեն առաջինն է տեղեկացրել ԱՊՀ-ից դուրս գալու ցանկության մասին:

«Ես չէի պատրաստվում նրան համոզել մի քանի հոյակապ արտահայտություններով: Ես նրան հարցրի. «Պետրո, ինչո՞ւ է դա քեզ պետք: Ինչո՞ւ ես դուրս գալիս ԱՊՀ-ից: Ինչո՞վ ես դու ծանրաբեռնված ԱՊՀ-ում» - կիսվել է Բելառուսի ղեկավարը:

Բելառուսի նախագահն իր գործընկերոջը ասել է, որ «հեռանալ միշտ էլ կարելի է, բայց վերադառնալը դժվար ու խնդրահարույց է լինելու»: Նրա խոսքով՝ Պորոշենկոն համաձայն էր փաստարկներին, բայց մեկ տարի անց այնուամենայնիվ լքել է ԱՊՀ-ն:

Ավելի վաղ Լուկաշենկոն ասել էր, որ իր երկրի առաջնահերթությունը ԱՊՀ շրջանակներում կապերի զարգացումն է: Ըստ նրա՝ անհրաժեշտ է Համագործակցության փաստաթղթերը ներդաշնակեցնել ԵԱՏՄ-ի իրավական դաշտին։

Լուկաշենկոն կարծիք է հայտնել, որ ԱՊՀ-ն հաստատում է իր կենսունակությունը «դժվար ժամանակներում»: ԽՍՀՄ փլուզումը չէր կարող խզել ամուր կապերը «եղբայրական խորհրդային հանրապետությունների միջև», - հավելել է նա:

Ամենից շատ դիտված