Հայտնի են Վենետիկի կինոփառատոնի մրցանակակիրները
copy image url

Հայտնի են Վենետիկի կինոփառատոնի մրցանակակիրները

Արտաքին 3 տարի առաջ - 10:24 12-09-2021

Վենետիկի 78-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին է արժանացել ֆրանսիացի ռեժիսոր Օդրի Դիվանի L'Evenement ֆիլմը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ոսկե առյուծ»-ի արժանացած ֆիլմի գործողությունները ծավալվում են Ֆրանսիայում, 1963 թվականին: Իմանալով իր հղիության մասին՝ ուսանողուհի Աննան վախենում է կորցնել ուսումը ավարտելու և կյանքում հաջողություն ձեռք բերելու հնարավորությունը: Նա փորձում է ելք գտնել ստեղծված իրավիճակից այնպիսի պայմաններում, երբ հղիության արհեստական ​​ընդհատումը օրենսդրորեն արգելված է:

Ժյուրին «Արծաթե առյուծ»-ը լավագույն ռեժիսուրայի համար շնորհել է նորզելանդացի Ջեյն Քեմփիոնին «Շան իշխանությունը» ֆիլմի համար, իսկ փառատոնի Գրան-Պրիին արժանացել է իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոն՝ «Աստծու ձեռքը» ֆիլմի համար:

Միևնույն ժամանակ, Պենելոպա Կրուսը ճանաչվել է լավագույն դերասանուհի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Զուգահեռ մայրեր» ֆիլմում դերակատարման համար:

Վենետիկի 78-րդ փառատոնն անցկացվել է 2021 թվականի սեպտեմբերի 1-11-ը:

Ամենից շատ դիտված