ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Աֆղանստանի անկման պատճառի մասին
copy image url

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Աֆղանստանի անկման պատճառի մասին

Արտաքին 3 տարի առաջ - 18:08 11-09-2021

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ «Թալիբան» շարժման անդամները Աֆղանստանում իշխանությունը զավթել են իսլամական հանրապետության կառավարության տապալման հետևանքով: Այս մասին նա ասել է The New York Times թերթին տված հարցազրույցում:

«Մենք քաղաքական և ռազմական ղեկավարության տապալման ականատեսը դարձանք, ինչը հետագայում հանգեցրեց թալիբների դեմ ամբողջ պաշտպանության տապալմանը»,- նշել է Ստոլտենբերգը:

Նա նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը Աֆղանստանից ամերիկացի զինվորականների դուրսբերման որոշումը կայացրել է խորհրդակցելով Հյուսիսատլանտյան դաշինքի իր դաշնակիցների հետ: Ստոլտենբերգի խոսքով՝ առանց ԱՄՆ-ի դաշինքի ուժերը չէին կարող շարունակել գործողությունը հանրապետությունում: Նա այդ տարբերակն անվանել է «անիրատեսական»:

Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական կոնտինգենտի պահպանումը կավելացներ նրանց ռազմական ծախսերը: Նա նաև նշել է, որ Արևմուտքի երկրներին շատ դժվար կլիներ խորհրդարաններից հասնել լրացուցիչ միջոցների հատկացման:

Ստոլտենբերգը հավելել է, որ դաշինքի բոլոր անդամները գիտակցել են Աֆղանստանի իշխանությունների անկման և թալիբների իշխանության վերադարձի անխուսափելիությունը:

Ամենից շատ դիտված