Հայտնի են դարձել Աֆղանստանի փոխնախագահի եղբոր սպանության մանրամասները
copy image url

Հայտնի են դարձել Աֆղանստանի փոխնախագահի եղբոր սպանության մանրամասները

Արտաքին 3 տարի առաջ - 09:07 11-09-2021

Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլա Սալեհի եղբայր Ռուհոլլա Ազիզիի որդին բացահայտել է հոր մահվան մանրամասները: Այս մասին հայտնում է Aamaj News գործակալությունը:

Նրա խոսքով՝ իր հայրը փորձել է Փանջշիր նահանգից հասնել Քաբուլ: Թալիբները կանգնեցրել են նրան Խանիզ գյուղի մոտ: Պարզելով Ազիզիի ինքնությունը՝ թալիբները գնդակահարել են վերջինիս:

Ինչպես ասել է Ազիզիի որդին, ինքը ոչ մի պատճառ չի տեսնում, թե ինչու կարող էին հաշվեհարդար տեսնել իր հոր հետ:

Ամենից շատ դիտված