Գիտնականները հայտարարել են, որ «դելտա» շտամը ավելի կենսունակ է, քան «լամբդան» և «մյուն»
copy image url

Գիտնականները հայտարարել են, որ «դելտա» շտամը ավելի կենսունակ է, քան «լամբդան» և «մյուն»

Ավելին 3 տարի առաջ - 23:31 10-09-2021

Պարզվել է, որ «դելտա» կորոնավիրուսային շտամը ավելի համառ է, քան «լամբդա» և «մյու» շտամները: Ըստ ամենայնի՝ վերջին երկու շտամներին չհաջողվեց փոխարինել «դելտային»։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գիտնականների հետազոտությունը:

Հնդկական «դելտա» շտամը կազմում է ԱՄՆ-ի կորոնավիրուսային դեպքերի 99%-ը, իսկ ամբողջ աշխարհում `88%: Համաճարակի նոր ալիքներում «դելտան» և դրա ենթատեսակները կշարունակեն գերակշռել, ասում են փորձագետները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանում գերակշռում են նաև «դելտա» և «դելտա պլյուս» շտամները. դրանցով տառապում է հիվանդների 99%-ը: «Դելտան» կարող է նոր հատկություններ ձեռք բերել․ զգուշացրել է իմունոլոգ, բ.գ.թ. Նիկոլայ Կրյուչկովը:

«Մյու» շտամը առաջին անգամ հայտնաբերվել է Կոլումբիայում 2021 թվականի հունվարին: Նրա պատճառած բռնկումները գրանցվել են Հարավային Ամերիկայի և Եվրոպայի այլ երկրներում:

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ