Վրաստանում ստեղծվել է շարժում՝ հանուն  Սաակաշվիլիի վերադարձի
copy image url

Վրաստանում ստեղծվել է շարժում՝ հանուն  Սաակաշվիլիի վերադարձի

Արտաքին 3 տարի առաջ - 18:23 10-09-2021

Վրաստանի «Օրենք և արդարություն» կուսակցության առաջնորդ Տակո Չարկվիանին հիմնել է Համընդհանուր ժողովրդական շարժում՝ հանուն Միխեիլ Սաակաշվիլիի Վրաստան վերադարձի: Նրա խոսքով, նախկին նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդումները պետք է դադարեցվեն, նա պետք է վերադառնա հայրենիք և նորից ստանա քաղաքացիություն, որից նրան անարդարացիորեն զրկել են:

«Մենք պետք է նրան աշխատելու հնարավորություն տանք, նա փայլուն բարեփոխիչ է, նա արդեն ապացուցել է դա»,- հայտարարել է նա:

Ինչպես գրում է SOVA-ն, Չարկվիանին քննադատել է գործող իշխանություններին՝ մասնավորապես հայտարարելով, որ նրանք չեն կարողանում հաղթահարել համավարակը: COVID-19- ի զոհերի մեծ թիվը նման փոքր երկրի համար, նրա խոսքով, հավասարազոր է ցեղասպանության: