Հենց հիմա ջարդում ու վերացնում են ծառերը, կանաչ տարածքը․ ահազանգում են ֆիզգորոդոկից
copy image url

Հենց հիմա ջարդում ու վերացնում են ծառերը, կանաչ տարածքը․ ահազանգում են ֆիզգորոդոկից

Ներքին 3 տարի առաջ - 10:52 10-09-2021

Ֆիզիկայի գիտավանի բնակիչները ֆեյսբուքյան իրենց էջում ահազանգում են բազմաբնակարան շենքի կառուցման նպատակով կանաչ տարածքի վերացման մասին։

«Հենց հիմա «Ռատկո ՍՊԸ-ն» ջարդում ու վերացնում է ծառերը, կանաչ տարածքը ֆիզիկայի գիտավանում․ այն հատվածում, որի սեփականության օրինականությունը այս պահին քննվում է քրեական գործի շրջանակում, այն հատվածում, որը հանրային է եղել, զավթել է ապօրինաբար և պետք է վերադարձվի հանրությանը։ Պահանջում ենք կասեցնել աշխատանքները մինչև գործի քննության ավարտը: Անհապաղ», - գրել են բնակիչները՝ կից հրապարակելով տեսանյութ:

Ամենից շատ դիտված