ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը, որը երկրում հաստատվել էր սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո: Այս մասին հաղորդվում է Սպիտակ տան կայքում:
«Արտակարգ իրավիճակների մասին օրենքի համաձայն՝ ես երկարաձգում եմ Միացյալ Նահանգների արտակարգ դրության ռեժիմը՝ հայտարարված 2001 թ. սեպտեմբերի 14-ին, մինչև հաջորդ տարի»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Արտակարգ դրության երկարաձգման պատճառն այն է, որ ԱՄՆ-ի համար ահաբեկչական սպառնալիքը պահպանվում է, բացի դրանից՝ արտակարգ դրությունը նախագահին տալիս է լրացուցիչ իրավական լիազորություններ, որոնցից նա կարող է օգտվել ցանկացած պահի: