Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել «Հերոսների» հրապարակում։ Վրաստանի պատվո նվագախումբը կատարեց Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգները։
Այս արարողակարգից հետո Նիկոլ Փաշինյանը ուղևորվել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նստավայր։ Վարչապետը առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահի հետ։