Քրդամետ կուսակցությունը կողմ է 2023-ին ընդդիմության կողմից Թուրքիայի նախագահի միասնական թեկնածու առաջադրելուն
copy image url

Քրդամետ կուսակցությունը կողմ է 2023-ին ընդդիմության կողմից Թուրքիայի նախագահի միասնական թեկնածու առաջադրելուն

Արտաքին 3 տարի առաջ - 18:48 08-09-2021

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Միթհաթ Սանջարը հայտարարել է, որ կուսակցությունը բաց է 2023թ. նախագահական ընտրություններում ընդդիմության կողմից միասնական թեկնածու առաջադրելու քննարկումների համար: Այս մասին հաղորդել է ermenihaber-ը:

Այս մասին Սանջարը հայտնել է Fox TV-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով սպասվող ընտրություններին և դրանց մասնակցելու համագործակցության ձևաչափերին:

Նա ընդգծել է, որ թեև քրդամետ կուսակցությունը բաց է ընդդիմության կողմից մեկ ընդհանուր թեկնածու առաջադրելու քննարկումներին, սակայն առայժմ դեռ ժամանակը չէ թեկնածուների անուններ քննարկելու համար: Ըստ քրդամետ կուսակցության համանախագահի՝ նախևառաջ պետք է քննարկվեն սկզբունքները և ընտրությունների անվտանգության հարցը:

Ձեզ գուցե հետաքրքրի