Փարիզում զինված կողոպտիչները Վանդոմյան հրապարակում հարձակվել են Bvlgari ոսկերչական խանութի վրա և գողացել ընդհանուր առմամբ €10 մլն արժողությամբ զարդեր: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Երեք զինված տղամարդ, գործնական կոստյումներ հագած, երեքշաբթի կեսօրին ներխուժել են Փարիզի կենտրոնում նոր վերանորոգված բուտիկ: Խանութը թալանելուց հետո նրանք մոխրագույն BMW-ով լքել են հանցագործության վայրը: Նրանց չորս հանցակիցները փախել են սկուտերներով:
Ոստիկանությունը Les Halles առևտրի կենտրոնի մոտ կրակ է բացել վարորդների ուղղությամբ, ինչից հետո չարամիտները փորձել են դուրս թռչել մեքենայից և փախչել: Նրանցից երկուսին ձերբակալել են:
«Ոստիկանությունը օպերատիվ կերպով արձագանքել է Վանդոմյան հրապարակում գտնվող ոսկերչական խանութի կողոպուտի փորձին,- գերատեսչության հաղորդագրությունը մեջբերում է թերթը:- Երկու կասկածյալ ձերբակալվել է»: