Արարատի մարզում թալանել են գյուղերից մեկում գործող մթերային խանութը. shamshyan.com
copy image url

Արարատի մարզում թալանել են գյուղերից մեկում գործող մթերային խանութը. shamshyan.com

Ներքին 2 ամիս առաջ - 18:53 03-02-2025
Հունվարի 31-ին գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ գողություն է կատարվել Ղուկասավան գյուղի խանութներից մեկից։

Օպերատիվորեն նշված գյուղ են մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Ասրյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ հունվարի 31-ին ժամը 01։00-ից մինչև 06։00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Վարդան Վ․-ին պատկանող Ղուկասավան գյուղում գործող մթերային խանութի «Եվրո» արտադրության մուտքի դուռը և ապօրինի մուտք գործելով ներս՝ սրահից գաղտնի հափշտակել են տարբեր տեսակի ծխախոտներ, տեսաձայնագրիչ սարքը և դրամարկղից մոտ 30 հազար դրամ գումար:

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված