Մինիմալիզմն ու «հասարակ կյանքը» վերջերս երիտասարդության շրջանում դարձել են տարածված թրենդ: Այժմ այս միտումը ազդում է ոչ միայն կյանքի ֆինանսական կողմի վրա, այլև, ինչպես գրում է The Guardian-ը, երիտասարդ մինիմալիստները փորձում են ազատվել ավելորդ ընկերություններից և ռոմանտիկ կապերից:
YouTube-բլոգեր Ջեյմս Սուիթլանդը ասել է, որ կատարյալ մինիմալիստական ներդաշնակության հասնելու շրջանակներում նա որոշել է իր կյանքից հեռացնել ոչ միայն ալկոհոլը, ավելորդ կահույքն ու սոցցանցերում օգտահաշիվները, այլև նույնիսկ սեքսը և հարաբերությունները: Նրա կարծիքով, հարաբերություններում հիասթափության ռիսկը չափազանց մեծ է՝ կյանքի այս ոլորտում մեծ էներգիա ներդնելու համար:
«Հսկայական են հնարավորություններն այն բանի, որ հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, կդանդաղեցնեն և ոչ թե կօգնեն հասնելու իմ նպատակներին: Եվ հայացք գցելով վատ հարաբերությունների իմ փորձին, կարող եմ ասել, որ հազիվ թե կարելի է գտնել նպատակին հասնելու ավելի վնասակար բան, քան վատ ռոմանտիկ զուգընկերն է»,- ասել է մինիմալիստը: