Ուղիղ եթեր
Սննդակարգի սովորություններ, որոնք ոչնչացնում են իմունային համակարգը
copy image url

Սննդակարգի սովորություններ, որոնք ոչնչացնում են իմունային համակարգը

Ավելին 3 տարի առաջ - 13:28 08-09-2021

Eatthis պորտալը ներկայացրել է մի շարք սովորություններ, որոնք քայքայում են իմունային համակարգը:

1. Շատ շաքար ուտելը

«Շաքարի և պարզ ածխաջրերի չափազանց մեծ սպառումը կարող է նվազեցնել իմունային բջիջների աշխատանքը և թուլացնել իմունային համակարգը»,- բացատրում է բ.գ.դ. Լինդսի Դեսոտոն:

2. Ալկոհոլ օգտագործելը

Եթե ​​ցանկանում եք, որ ձեր իմունային համակարգը արդյունավետ գործի, պետք է նվազագույնի հասցնել ալկոհոլի սպառումը:

«Ալկոհոլի չափազանց մեծ սպառումը կարող է ճնշել ձեր իմունային համակարգը և կարող է հանգեցնել ավելի ծանր ախտանիշների, երբ հիվանդանում եք»,- բացատրում է Դեսոտոն:

3. Վերամշակված նախուտեստներ ուտելը

«Բարձր աստիճանի մշակված սննդամթերքները հարուստ են նատրիումով, հագեցած ճարպերով և շաքարով: Այս բաղադրիչները կարող են հանգեցնել սրտի և երիկամների հիվանդության՝ հանգեցնելով քրոնիկ բորբոքման և թուլացնելով ձեր իմունային համակարգը»,- ասում է պրոֆեսոր Լեոնիլա Կամպոսը:

4. Արագ սնունդ ուտելը

«Արագ սնունդը հարուստ է հագեցած ճարպերով և քիչ է պարունակում չհագեցած ճարպեր: Հագեցած ճարպի մեծ սպառումը կարող է բորբոքում առաջացնել մարմնում՝ դրանով իսկ թուլացնելով իմունային գործառույթը»,- բացատրում է սննդաբան, պրոֆեսոր Հաննա Բիրնը:

5. Շատ աղը

«Նատրիումի մեծ քանակության ընդունումն առաջացնում է արյան բարձր ճնշում և հեղուկի կուտակում»,- ասում է Բիրնը: «Հեղուկի պահպանումն առաջացնում է երիկամների ավելցուկային նատրիումի արտահոսք, ինչը նվազեցնում է վարակի դեմ օրգանիզմի պայքարելու ունակությունը»:

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
21:00 Հայ դավաճաններ. Դավաճան Վահե Իհսանի սպանությունը 20-ամյա Արշավիր Շիրակյանի կողմից