Շոտլանդիայի կառավարությունը հայտարարել է, որ սկսում է փորձարկել որոշ ընկերություններում քառօրյա աշխատանքային շաբաթի ներդրումը: Այս մասին գրում է The Scotsman շոտլանդական հրատարակությունը:
Աշխատանքային ժամերի աստիճանական սահմանափակման ծրագիրը ներառված էր վերջին ընտրություններում հաղթած՝ Շոտլանդիայի ազգային կուսակցության օրակարգում: Ըստ հարցումների՝ աշխատող շոտլանդացիների գրեթե 90%-ը հավանություն է տվել բարեփոխմանը:
«Փորձնական ծրագիրը թույլ կտա մեզ ավելի լավ հասկանալ, թե ինչ հնարավոր հետևանքներ կարող է ունենալ կրճատվող աշխատանքային ժամերին հետագա համազգային անցումը»,- ասել է Շոտլանդիայի կառավարությունը:
Պաշտոնյաները վստահեցնում են, որ չնայած աշխատաժամերի քանակի նվազելուն՝ աշխատողների աշխատավարձերը նույնն են մնալու: Ընդ որում՝ դեռ չի հայտարարվել, թե տնտեսության որ ձեռնարկություններն ու ոլորտներն են ներգրավվելու փորձի մեջ: