Գերմանական մամուլը մեծ ոգևորությամբ է անդրադարձել երեկ տեղի ունեցած Գերմանիա-Հայաստան խաղին:
Bild. Երազանքների համադրություն՝ արագ ֆուտբոլ, հիանալի հնարքներ և գոլեր, գոլեր, գոլեր:
Վերջապես տեղի ունեցավ հերթական ֆուտբոլային փառատոնը մեր ազգային հավաքականի համար, և Գերմանիան դարձավ աղյուսակի առաջատարը:
Kicker: Ֆուտբոլային խաղ, որը Գերդ Մյուլերին (հեղ. գերմանացի ֆուտբոլիստ, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն) նույնպես դուր կգար:
Գերմանիայի ազգային հավաքականը կատարեց մարզչի պահանջները, և ցնծություն առաջացրեց Շտուտգարտում: Մարզիչն ամեն ինչ արեց, որ թիմը հայտնվի 2022 թվականի ձմռանը Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության հաղթողի հավակնորդների թվում:
Süddeutsche Zeitung. Կենդանի, արագ, ֆանտաստիկ: Հանսի Ֆլիկի գլխավորությամբ՝ երկրորդ խաղում հաջողվում է համոզիչ հաղթանակ տանել Հայաստանի ազգային հավաքականի նկատմամբ:
Հայաստանի դեմ 6-0 հաշվով հաղթանակի մեջ ոչ միայն գոլերի քանակն է կարևոր, այլև խաղի գեղագիտական շեշտը:
Spiegel.de.Գերմանիայի հավաքականը ամբողջովին վերափոխվեց: Լիխտենշտայնի դեմ կոշտ մեկնարկից հետո մարզիչը միանգամից խաղային վեց դիրք փոխեց: Պետք է արժանին մատուցել Սերժ Գնաբրիի ընտրությանը: