Ամերիկացիները կկարողանան սեռն ընտրել անձնագիր ստանալիս
copy image url

Ամերիկացիները կկարողանան սեռն ընտրել անձնագիր ստանալիս

Ավելին 3 տարի առաջ - 22:53 30-06-2021

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ երկրի քաղաքացիները կկարողանան ինքնուրույն ընտրել իրենց սեռը անձնագիր և հյուպատոսական ծննդյան վկայական ստանալու հայտերը լրացնելիս: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում:

Համապատասխան որոշումն ուղղված է ԼԳԲՏՔ + անձանց աջակցությանը:

Ըստ նրա, փաստաթղթերը ստանալուն պես անհրաժեշտ չի լինի բժշկական տեղեկանքներ ներկայացնել, եթե ինքնուրույն ընտրված սեռը տարբերվում է քաղաքացիության կամ անձնական նույնականացման վերաբերյալ այլ փաստաթղթերում նշված սեռից:

Միևնույն ժամանակ, Բլինկենը պարզաբանել է, որ հնարավոր կլինի ընտրել միայն «արական» և «իգական» սեռերի միջև, քանի որ փաստաթղթերում այլ սեռ նշելու հնարավորությունը տեխնիկապես բարդ խնդիր է և առկա համակարգերի երկարաժամկետ հարմարեցում կպահանջի:

Ամենից շատ դիտված