Աֆղանստանի նախկին ոստիկան Բանու Նեգարը գնդակահարվել է ամուսնու և երեխաների աչքի առաջ «Թալիբան» շարժման կողմից: Այս մասին հայտնում է BBC հեռուստաալիքը՝ զոհվածի հարազատներին հղումով:
Միջադեպը տեղի է ունեցել Նեգարի տանը, որը գտնվում է կենտրոնական Գոր նահանգի մայրաքաղաք Ֆիրուզկուհեում: Կնոջ հարազատները տրամադրել են լուսանկարներ, որոնցում երևում են նրա խիստ այլանդակված դեմքն ու արյունոտ պատերը: Բացի դրանից՝ տեղի երեք բնակիչներ ևս հաստատել են սպանության փաստը:
Թալիբները հայտարարել են, որ իրենք կապ չունեն կնոջ մահվան հետ և խոստացել են հետաքննել սպանությունը: