Aimchess US Rapid․ Արոնյանը երրորդն է, Կարլսենը՝ մրցաշարի հաղթող
copy image url

Aimchess US Rapid․ Արոնյանը երրորդն է, Կարլսենը՝ մրցաշարի հաղթող

Սպորտ 3 տարի առաջ - 12:55 06-09-2021

Արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը զբաղեցրեց երրորդ տեղը։

Նշենք, որ մրցաշարի կիսաեզրափակչում Ալիրեզա Ֆիրուջան հրաժարվեց մասնակցել երրորդ տեղի համար մրցախաղին, այդպիսով երրորդ տեղը զբաղեցրեց Արոնյանը։

Իսկ ահա մրցաշարի հաղթող դարձավ Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, որը եզրափակիչում մրցեց ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևի հետ և երկու մրցախաղերում էլ հաղթեց 2,5։1,5 հաշվով։

Նշենք Aimchess US Rapid մրցաշարը Meltwater Champions Chess Tour-ի վերջին փուլն էր։ Բոլոր փուլերի ընդհանուր արդյունքով 8 ուժեղագույները սեպտեմբերին Օսլոյում կպայքարեն Grand Final-ի հաղթողի կոչման համար։

Grand Final-ին կմասնակցի նաև Լևոն Արոնյանը։

Ամենից շատ դիտված