Հայաստանում սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 239 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 245.264 դեպքի: Հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1.577.162 վերջին մեկ օրում` 4.307 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 9.617 պացիենտ. Մեկ օրում նվազել է 220-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 229.559 անձ` վերջին մեկ օրում 446 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 4.924 է: