Հաստատվել է կորոնավիրուսի 423 նոր դեպք
copy image url

Հաստատվել է կորոնավիրուսի 423 նոր դեպք

Ներքին 3 տարի առաջ - 11:47 05-09-2021

Սեպտեմբերի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 245.025 դեպք, որոնցից 229.113-ը` առողջացած, 4911-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9837 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1.572.855 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5761 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 423 նոր դեպք: Ունենք 377 առողջացած, 7 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1164 է:

Ամենից շատ դիտված