Աշխարհում մեկ ամսում կորոնավիրուսով հիվանդացել է 20 միլիոն մարդ
copy image url

Աշխարհում մեկ ամսում կորոնավիրուսով հիվանդացել է 20 միլիոն մարդ

Արտաքին 3 տարի առաջ - 17:40 04-09-2021

Մեկ ամսում աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 20 միլիոն դեպք: Այս մասին է վկայում worldometers կայքի վիճակագրությունը:

Այսպես. օգոստոսի 4-ին հիվանդների թիվը կազմում էր 200 միլիոն 355 հազար, իսկ սեպտեմբերի 4-ին՝ արդեն 220 միլիոն 655 հազար: Օգոստոս ամսվա հիվանդացությունը ամենաբարձրն էր ապրիլից ի վեր:

Մեկ ամսում առողջացել է ավելի քան 16 միլիոն 560 հազար մարդ, իսկ համավարակի սկզբից ի վեր՝ 197 միլիոն 162 հազար:

Մեկ ամսում գրանցվել է գրեթե 307 հազար մահաբեր դեպք: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է ավելի քան 4 միլիոն 567 հազար մարդ:

Սեպտեմբերի 2-ին՝ մեկ օրում, աշխարհում գրանցվել է COVID-19-ի 663 107 դեպք: Ամենից շատ՝ ԱՄՆ-ում՝ 182.593 դեպք, Հնդկաստանում՝ 42.346, Մեծ Բրիտանիայում՝ 42.076:

Ամենից շատ դիտված