Վրաստանում COVID-19-ից նորածնի մահվան երրորդ դեպքն է գրանցվել
copy image url

Վրաստանում COVID-19-ից նորածնի մահվան երրորդ դեպքն է գրանցվել

Արտաքին 3 տարի առաջ - 17:26 04-09-2021

Թբիլիսիի Ի. Ցիցիշվիլիի անվան մանկական հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով վարակված ևս մեկ նորածին: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է կլինիկայի բժշկական տնօրեն Մայա Չխաիձեն:

Նրա խոսքով, 17 օրական երեխան Բաթումից Թբիլիսիի հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում: Նորածնի մոտ կորոնավիրուսը զարգացել է ուղեկցող և քրոնիկ հիվանդությունների ֆոնին:

«Այս երեխան ութ օր բուժվել էր Բաթումում: Նրան մեզ մոտ են տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում՝ արհեստական ​​շնչառությամբ: Ուղեկցող հիվանդությունները ներառում էին սեպսիս, սրտի բնածին արատ, թոքերի հյուսվածքների ծանր ախտահարում, ինչպես նաև շնչառական դիսթրես: Նա մահացավ երեկ, ժամը 20: 00-ի սահմաններում»,- ասել է Չխաիձեն:

Վրաստանում սա կորոնավիրուսային վարակի պատճառած հետևանքներից նորածինների մահվան երրորդ դեպքն է: Առաջին դեպքը գրանցվել է հուլիսի 16-ին, իսկ չորս օր անց մահացել է նորածին, որը Թբիլիսի էր տեղափոխվել Աբխազիայի ինքնահռչակ հանրապետությունից:

Ամենից շատ դիտված